211652_close_icon
views-count859 դիտում article-date 16:13 22-03-2023

2022 թվականին Միասնական սոցիալական ծառայության միջոցով աշխատանք է գտել 10,362 քաղաքացի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ նախորդ տարվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 10,362 քաղաքացի։ Աշխատանքի տեղավորված անձանցից 8,685-ը եղել են ընտանեկան նպաստ համակարգում հաշվառված քաղաքացիներ։ Հիշեցնենք, որ աշխատանք գտնելու համար քաղաքացին կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://bit.ly/3lxIzux)։ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված առկա թափուր հաստիքներին քաղաքացին կարող է ծանոթանալ Workforall.am հարթակում։ Տեղեկացնում է ՀՀ ԱՍՀՆ-ն։

Workforall.am հարթակ մուտք գործելիս արդյունավետ որոնում իրականացնելու համար անհրաժեշտ է ֆիլտրել տեղեկությունները՝ կայքի ձախ անկյունում առաջարկվող բաժիններից ընտրելով՝

· բնակության վայրը՝ մարզը (մարզն ընտրելու համար անհրաժեշտ է սեղմել «Ընտրել» բաժնի վրա, ապա նշանը թողնել միայն ձեզ համար նախընտրելի մարզի կողքին ու սեղմել «Փակել»),

· գործունեության ոլորտը,

· աշխատավարձի նախընտրելի չափը,

· զբաղվածության տեսակը։

Աշխատանք փնտրողին կայքը հնարավորություն է տալիս նաև նշել կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության մասին, գտնել աշխատատեղ, որը հարմար է հաշմանդամություն ունեցող անձին։

Անհրաժեշտ ֆիլտրերը նշելուց և լրացնելուց հետո սեղմել «Որոնել» կոճակը։

Նմանատիպ նյութեր