1627 դիտում
14:05 22-03-2023
Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. Ջոն Քիրբի
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբիի ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվան:
Լրագրողը հարցրել է, թե ինչպիսի՞ն է ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը շարունակվող հակամարտության վերաբերյալ, և արդյո՞ք ԱՄՆ-ն մտահոգիչ է համարում Արցախում ՌԴ խաղաղապահների ներկայությունը:
«Նախկինում մենք ասել ենք, որ բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը: Մենք չենք ցանկանում տեսնել բռնություններ, ցանկանում ենք, որ բոլոր կողմերը ձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու ուղղությամբ»,- պատասխանել է Քիրբին, նաև նշել, որ պատրաստ չէ խոսելու Արցախում ռուսական զորքերի ներկայության մասին:

Նմանատիպ նյութեր
764 դիտում
19:34 26-10-2022
ԵՄ դիտորդական առաքելությունը թույլ կտա թուլացնել լարվածությունը. ՀՀ-ում Եվրամիության դեսպան. News.am
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել