211652_close_icon
views-count1972 դիտում article-date 13:01 22-03-2023

Սյունիքում ռուս 2 զինծառայող գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածք են ստացել. մարզպետարան

Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս 2 զինծառայող՝ գլխի շրջանում թեթեւ մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։  Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։

Մարզպետարանից հաղորդում են, որ նրանք տեղում  ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

Նշենք՝  տելեգրամյան ալիքներն ավելի վաղ հայտնում էին, որ ռուս զինծառայողները մասնակցում էին նախօրեին մոլորված եւ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված ՀՀ ԶՈՒ զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանի որոնողական աշխատանքներին եւ այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության հետեւանքով նրանք վիրավորվել էին։

Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:

Նմանատիպ նյութեր