1495 դիտում
18:41 21-03-2023
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը հրամայական են դարձնում ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԱԳ նախարարի տեղակալ
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ։
ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական շփումները։ Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Պարույր Հովհաննիսյանը, գերմանացի խորհրդարանականներին ներկայացնելով տարածաշրջանում անվտանգային բարդ իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքները, կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը։
Նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակչության ահաբեկումը հրամայական են դարձնում Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:

Նմանատիպ նյութեր
811 դիտում
11:18 16-01-2023
Կանադայի խորհրդարանի հանձնաժողովում կքննարկվի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին