211652_close_icon
views-count1168 դիտում article-date 17:58 20-03-2023

Նաիր Տիկնիզյանը ՀՀ անձնագիր է ստացել. նա կկարողանա մասնակցել Թուրքիայի դեմ խաղին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայկական անձնագիր է ստացել և  կկարողանա մասնակցել Թուրքիայի դեմ կայանալիք խաղին: Այս մասին հայտնում է Armsport.am-ը:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա շաբաթ՝ մարտի 25-ին:

Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին ԲԿՄԱ-ից։ Այս մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը մոսկովյան թիմի կազմում 28 հանդիպում է անցկացրել տարբեր մրցաշարերում: Տիկնիզյանը հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում (21 տարեկանից ոչ բարձր) , որի կազմում մասնակցել է 7 հանդիպման։

Նմանատիպ նյութեր