30960 դիտում
12:34 17-03-2023
Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ 40-ամյա վարորդը BMW-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արամ Ջանջուղազյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Արջուտ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Ջանջուղազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+