211652_close_icon
views-count4192 դիտում article-date 19:48 16-03-2023

Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման հարցերը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը այսօր Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։

Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դեսպանի հետ զրույցում կարևորել է հայ-ֆրանսիական երկարամյա ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ՝ երկրում բարեփոխումների իրականացման գործում։ Մանե Թանդիլյանը նաև նշել է, որ բարձր գնահատականի է արժանի Ֆրանսիայի՝ աշխարհում կանանց առաջնորդության առաջխաղացման ռազմավարությունը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը, ես անձամբ, շնորհակալ եմ Ֆրանսիային այդ ջանքերի համար»,-ասել է Մանե Թանդիլյանը։

 Անն Լույոյի հետ քննարկվել է նաև քաղաքական ուժի տեսլականը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման վերաբերյալ՝ այս համատեքստում կարևորելով նաև Արցախի շուրջ տեղի ունեցողն ու դրան Ֆրանսիայի հնարավոր աջակցությունը։

Նմանատիպ նյութեր