211652_close_icon
views-count1312 դիտում article-date 20:47 13-03-2023

Թուրքիայում մայիսին կայանալիք ընտրությունների ընթացքին կհետևի անվտանգության ավելի քան 600 հազար աշխատակից

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է երկրի ուժային կառույցների ավելի քան 600 հազար աշխատակից ներգրավվել մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին անվտանգությունն ապահովման նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մարտի 13-ին հաղորդագրություն է տարածել երկրի ՆԳՆ-ն:

Ներքին գործերի նախարարությունն ընտրատարածքների անվտանգությունն ապահովելու համար 326 հազար աշխատակից կուղարկի, իսկ Ժանդարմերիայի բարձրագույն հրամանատարությունը՝ 200 հազար:

Անվտանգության ապահովման գործում կներգրավվեն նաև առափնյա պահպանության հրամանատարությունը և անվտանգության ընկերությունների աշխատակիցները։

Ընդգծվում է, որ քվեարկության օրը զենք կրելու իրավունք կունենան միայն ընտրատեղամասերի անվտանգության ապահովման գործում պաշտոնապես ներգրավված աշխատակիցները։

Նմանատիպ նյութեր