211652_close_icon
views-count2026 դիտում article-date 13:43 13-03-2023

Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանված են դպրոցականների արձակուրդների օրերը: Այս մասին  տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Ըստ այդմ՝ առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդը տրվում է 2023 թ. մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Երկրորդ և ավելի բարձր դասարանցիների համար գարնանայինը արձակուրդը տրվում է 2023թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր