211652_close_icon
views-count20243 դիտում article-date 17:59 11-03-2023

Ավտովթար Երևանում. 21-ամյա վարորդը BMW-ով կառավարության հարևանությամբ բախվել է ծառերին ու հայտնվել մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Լ․ Ք-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մելիք Ադամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ռոման Չիլինգարյանն ու կրտսեր պարեկ Սահակ Միրզոյանը:

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր