919 դիտում
14:57 10-03-2023
Սյունիքի մարզպետն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է 44-օրյա պատերազմից եւ սեպտեմբերի ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 9-ին Գորիսում հանդիպել է առաջին անգամ Սյունիքի այցելած ԱՄՆ նորանշանակ դեսպանին Քրիստինա Քվինին եւ ներկայացրել 44-օրյա պատերազմից եւ սեպտեմբերի ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջը։
«Մարտի 9-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է առաջին անգամ Սյունիք այցելած՝ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։
Մարզպետը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնեց այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ դա շատ կարեւոր է մարզի բնակչության համար։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ռ․Ղուկասյանին նախորդ օրը դեպի Բերձորի միջանցք այցի ընթացքում իրեն միանալու համար։ Քրիստինա Քվինն ասաց նաեւ, որ իր համար շատ օգտակար էր Սյունիքում գտնվելու օրերին սովորական քաղաքացիների հետ խոսելը, որոնք իրեն պատմել են պատերազմից հետո այստեղ ապրելիս իրենց զգացողությունների ու հատկապես 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ապագայի հանդեպ ունեցած անվտանգային մտահոգությունների մասին։
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց 44-օրյա ու 2022թ․ սեպտեմբերի պատերազմներից հետո մարզում ստեղծված իրավիճակն ու պատասխանեց դրա վերաբերյալ դեսպան Քվինի հարցերին։
Զրուցակիցները քննարկեցին նաեւ թեմաներ, որոնք վերաբերում էին Սյունիքում վերաբնակեցված արցախցիներին, մարզի սահմանային բնակավայրերում պատերազմից հետո ապրող մարդկանց խնդիրներին, այս համատեքստում առաջ եկած սոցիալական, անվտանգային, տնտեսական հարցերին։
Դեսպանը հետաքրքրվեց մարզային իշխանության հետագա անելիքներով ու ծրագրերով՝ ուղղված նոր իրավիճակում բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմացմանն ու մարզի դիմակայունության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից (USAID) Սյունիքում իրականացված ծրագրերին եւս»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր
1398 դիտում
13:52 25-10-2022
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանն է ներկայացվել Ադրբեջանի ագրեսիայից հետո Ջերմուկի իրավիճակը