211652_close_icon
views-count1132 դիտում article-date 14:31 10-03-2023

Վրաստանի խորհրդարանը մերժեց «օտարերկրյա գործակալների» օրինագիծը

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ է կանչվել։ Օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ չի ընդունվել Վրաստանի խորհրդարանում։

Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանական մեծամասնությունը որոշում էր կայացրել հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի կանոնակարգի համաձայն՝ օրենքի նախագծի պաշտոնական հետկանչման համար անհրաժեշտ էր լիագումար նիստում ներկայացնել առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը և երկրորդ ընթերցմամբ չընդունել այն։

Ինչ վերաբերում է երկրորդ օրինագծին, որն առաջին ընթերցմամբ քվեարկության չդրվեց, ինչպես բյուրոյի նիստում ասել էր Շալվա Պապուաշվիլին, նախաձեռնողներն արդեն այն հետ են կանչել շրջանառությունից։

Նմանատիպ նյութեր