211652_close_icon
views-count3883 դիտում article-date 19:24 09-03-2023

ՀՀ-սփյուռք անջրպետը հաղթահարելու միակ ճանապարհը միասնական շահերն են․ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Աբրահամյանը․ Aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այսօր «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, «Ապագա Հայկականը» համաժողովի «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արամ Աբրահամյանն հայտարարեց․ «Ինտելեկտուալ բանավեճերը բավականին բուռն էին։ Այնպես չէ, որ մենք հավաքվում ենք համաձայնելու։ Հավաքվում ենք վիճելու, բայց ստեղծելու այն մթնոլորտը, որի միջոցով այդ վեճի արդյունքում մեկ ընդհանուր գիծ կմշակվի»։

Այս և մյուս փորձագիտական խմբերը վերջին ամիսներին մասնագիտական քննարկումներ են ունեցել, խնդիրներ ու լուծումներ առանձնացրել։

Արամ Աբրահամյանը նշեց․ «Մեր քննարկումներում անընդհատ հարցադրումներ էին ի հայտ գալիս՝ ո՞վ է հայը, ի՞նչ է Հայաստանը, ո՞վ է սփյուռքահայը։ Այստեղ նույնպես տարբեր մոտեցումներ ունենք։ Ասել, որ ունենք վերջնական որոշում, այդպես չէ, բայց գլխավոր գաղափարը սփյուռքի հայաստանակենտրոնությունն է։ Մասնակիցներից մեկն ասաց, որ Հայաստանը մագնիսն է, իսկ սփյուռքի համայնքները՝ մետաղի կտորներ, որոնք պետք է միավորվեն։ Այո, Հայաստանի պետականությունը որոշակի ճգնաժամ է ապրում, եւ սփյուռքը կարող  է լինել այն արյունատար անոթը, որը կարող է օգնել փորձառությամբ։ Պատահական չէ, որ խոսվում է օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք սփյուռքահայերին հնարավորություն կտան քաղաքական որոշումներին մասնակցելու։ Այս հարցում էլ կարծիքները տարբեր են»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր