1612 դիտում
23:21 07-03-2023
«Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել». Սերժ Սարգսյանըˋ բանակի և պատերազմի մասին
«Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հակադարձեց հայտարարություններին, թե Հայաստանը բանակ չի ունեցել։
«Մեր բանակը «Մերսեդես» չէր և չէր էլ կարող լինել։ Այսօրվա «Մերսեդեսը» տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը կարելի է համեմատել նորմալ մեքենայի հետ, որն իր պարտականությունները կատարում էր: Սրանք ասում են՝ այդ մեքենան լավը չէր, բայց մոռանում են, որ այդ մեքենան վարում է ոչ միայն վարորդական իրավունք չունեցողը, այլ ընդհանրապես վարել չիմացողը: Անխուսափելի էր, որ այդ մեքենան ձորն էր ընկնելու և ընկել է ձորը: Փոխանակ հասկանան, որ պետք է վարել իմանալ, նորից խոսում են, որ բանակ չենք ունեցել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բանակի վրա ծախսվող գումարներին, երրորդ նախագահը նշեց, որ միֆ է բանակի վրա ծախսվող գումարների վերաբերյալ իշխանության կողմից բոլոր հրապարակված թվերը, քանի որ անգամ սովորական քաղաքացին գիտի, թե ինչ արժեք ուներ մեկ դոլարը 2023 թվականին և ինչ արժեք է ունեցել 1994-ին, 2004-ին կամ 2014-ին:
«Մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք և ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար: Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, ինձ համար անհասկանալի պատճառներով: Դրանք ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ»,-ասաց նա։
Ըստ երրորդ նախագահի՝ և՛ զինամթերքի, և՛ անձնակազմի առումով ՀՀ-ն 44-օրյա պատերազմում օգտագործել է իր կարողության 50 տոկոսը, և հարց է մնում, թե ինչու մյուս 50 տոկոսը չի օգտագործվել։

Նմանատիպ նյութեր
1345 դիտում
13:21 10-04-2014
Ցուցարարները զենքերը հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվի․ Տուրչինով
Այս բաժնից
949 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1159 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
769 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար