811 դիտում
11:40 07-03-2023
Երևան է ժամանել Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոն
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոն այսօր՝ մարտի 7-ին, ժամանել է Հայաստան:
Այս առնչությամբ ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կընդունի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։ Մարտի 7-ին Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։
Որպես Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու՝ պարոն Բոնոն աշխատում է տարածաշրջանային առաջնորդների հետ՝ զբաղվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղման և Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի հարցերով։
Պ-ն Բոնոն ունի երկկողմ և բազմակողմ ձևաչափով աշխատանքի մեծ փորձառություն։ Նա նախկինում եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ՄԱԿ-ի կառույցների գծով ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատարը Վիեննայում և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Վատիկանում։
Նա նաև ղեկավարել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակը Ազգային անվտանգության խորհրդում, եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսության ու բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականը։ Նա Ցամաքային ուժերի պահեստազորի պաշտոնաթող անդամ է, դասավանդել է Վեսթ Փոյթնում ու Ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում»:

Նմանատիպ նյութեր
717 դիտում
09:13 06-09-2022
Լուծումներ պետք է գտնել, բայց ոչ գովազդն արգելելու ճանապարհով «Փաստ»
Այս բաժնից
292 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
316 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
301 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն