211652_close_icon
views-count1141 դիտում article-date 20:26 06-03-2023

ԱԳ նախարարի տեղակալը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին ներկայացրել է ԼՂ-ում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները

Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին որոշման իրականացումը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:

Վահե Գևորգյանը զրուցակցին է նաև ներկայացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտի 5-ի կատարված դիվերսիոն հարձակման մանրամասները:

Նմանատիպ նյութեր