211652_close_icon

Հակոբ Արշակյանն ու Հնդկաստանի ԱԳ և մշակույթի պետնախարարը կարևորել են երկու ժողովուրդների միջև առկա բազմադարյա բարեկամությունը

views-count1084 դիտում article-date 23:25 04-03-2023
«Ռաիսինա ֆորում-2023»-ի շրջանակներում, Հնդկաստանի արտաքին գործերի և մշակույթի պետնախարար Մինակաշի Լեքհիի հետ քննարկեցինք Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա մշակութային համագործակցության հնարավորությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Երկուստեք կարևորեցինք երկու ժողովուրդների միջև առկա բազմադարյա բարեկամությունն ու հարաբերությունների զարգացման հեռանկարը։

Հանդիպմանը մասնակցեցին նաև ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը և «Դիտորդ հետազոտական հիմնադրամի/ORF» նախագահ Սամիր Սարանը»,-նշել է նա։

 

Նմանատիպ նյութեր