211652_close_icon
views-count14161 դիտում article-date 14:53 01-03-2023

Լոռու մարզում ոստիկաններն իրականացրել են «Գարունը այնքան ծաղիկ է վառել» օպերացիան, որի արդյունքում Ոստիկանություն է ներկայացել առանձնապես ծանր հանագործության մեջ մեղադրվող-հետախուզվողը

Վերջին ամիսներին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության խմբի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, Ոստիկանության Բազում բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, որոշ դեպքերում էլ՝ տարված բացատարական աշխատանքի, արդյունքում հայտնաբերել են Լոռու մարզում հետախուզման մեջ գտնվող անձանց, այդ թվում՝ առանձնապես ծանր և աղմկահարույց հանցագործությունների մեջ հետախուզվողների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 1-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները իրականացրել են «Գարունը այնքան ծաղիկ է վառել» օպերացիան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որտեղ է գտնվում Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Սամվել Ն․-ն, ով կասկածվում է փետրվարի 9-ին 49-ամյա Իշխան Բ․-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։ 

Բազումի ոստիկանները այնուհետև բացատրական աշխատանքներ են իրականացրել, ինչի շնորհիվ փետրվարի 15-ից ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով հետախուզվող Սամվել Ն․-ն ժամեր առաջ կամովին ներկայացել է Վանաձոր քաղաքի Ոստիկանության Բազումի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Ն-ն Ոստիկանության Բազումի  բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր