Սպաներին հանձնարարել եմ անհանդուրժող լինել զորքերում միջանձնային ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ. Պապիկյան
Շարունակվում են այցերը հանրապետության N զորամիավորման զորամասեր. Մարտի 1-ին ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում ողջունել եմ առավոտյան տողանի շարված անձնակազմին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նաեւ նշել է. «Ելույթում կարևորել եմ զինծառայողների բարձր առաջադիմությունը ուսումնամարտական վարժանքների, տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում: Անդրադարձել եմ զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանն ուղղված քայլերին, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների հիմնական դրույթները: Սպաներին հանձնարարել եմ անհանդուրժող լինել զորքերում հայտնաբերվող արատավոր երևույթների, միջանձնային ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ:
Այնուհետև առանձնազրույցներ եմ ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց մտահոգությունները, առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական և սոցիալական ապահովության հարցերով: Սպաներին մանրամասներ եմ ներկայացրել մեկնարկող ատեստավորման գործընթացի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա զինծառայողների մարտական պատրաստության վրա:
Տեղում մի շարք ցուցումներ եմ տվել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմին»: