16880 դիտում
11:02 01-03-2023
Ավտովթար Երևանում․ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են BMW-ները, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 25-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած BMW մակնիշի և 40-ամյա Ռաֆայել Մխիթարյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։
Բախման հետևանքով BMW-ները դուրս են եկել երթևեկելի գոտուց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Սևակ Միրզախանյանն ու կրտսեր պարեկ Նորայր Սահակյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15640 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»