1075 դիտում
14:23 25-02-2023
Արցախի առողջապահության նախարարին են ներկայացրել շրջափակման պատճառով առաջացած խնդիրները
Արցախի Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը հրավիրել է հանդիպում-քննարկում նախարարության ստորաբաժանումների պատասխանատուների և Ստեփանակերտում գործող լիցենզավորված ատամնաբուժական կլինիկաների տնօրենների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու համար և նշել, որ նախարարության ուշադրության կենտրոնում է ստոմատոլոգիական ծառայությունների զարգացումը, բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, ինչպես նաև հասանելիության և որակի ապահովումը։
Մասնագետները ներկայացրել են շրջափակման պատճառով ոլորտում առաջացած խնդիրները, հանդես եկել պետության կողմից բնակչությանը անվճար ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման վերաբերյալ առաջարկություններով։
Հանդիպման վերջում նախարարը ընդգծել է, որ պետք է աշխատել փոխադարձ վստահությամբ և առավել թափանցիկ աշխատելաոճով, ինչպես նաև վստահեցրել, որ կլինիկաների կողմից կատարվող աշխատանքների ուղղությամբ իրականացվելու է վերահսկողություն։

Նմանատիպ նյութեր
887 դիտում
16:15 31-01-2023
Արցախի ՄԻՊ-ը Ouest France-ին մեկնաբանել է Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը
Այս բաժնից
1012 դիտում
21:57 25-01-2025
Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում անցկացնել․ Փաշինյան
1039 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ