211652_close_icon
views-count970 դիտում article-date 09:21 24-02-2023

Ձյուն, բուք, մերկասառույց․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն է ու բուք) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Կապան-Աղվանի, Բերդ-Ճամբարակ, Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհները (բուք է), Դիլիջանի և Սպիտակի ոլորանները՝ (բեռնատարների համար):

Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում և Սևանի, Վարդենիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Նմանատիպ նյութեր