Բոլոր ծրագրերը 70-80 տոկոսով արված են. 19 համայնքներում 27 սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվեց 2,387 մլրդ դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բյուջեից գումար հատկացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս նախագծով առաջարկվում է 2021-2022 թվականներին հստատված ծրագրերի համար 2023 թվականի բյուջեից 9 մարզերի համար հատկացնել 2 մլրդ 387 մլն դրամ հատկացնել, որը վերաբերում է 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի:
Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյալն է.
Արագածոտնի մարզի 2 ծրագրի համար՝ 209 մլն դրամ,
Արարատի մաարզի 5 ծրագրի համար՝ 827 մլն դրամ,
Արմավիրի մաարզի 5 ծրագրի համար՝ 273 մլն դրամ,
Լոռու մարզի 3 ծրագրի համար՝ 9 մլն դրամ,
Կոտայքի մարզի 3 ծրագրի համար՝ 176 մլն դրամ,
Սյունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 256 մլն դրամ,
Վայոց Ձորի մարզի 1 ծրագրի համար՝ 26 մլն դրամ, Տավուշի մարզի 1 ծրագրի համար՝ 25 մլն դրամ,
Գեղարքունիքի մարզի 3 ծրագրի համար՝ 334 մլն դրամ:
«Գեղարքունիքում ունենք նաեւ 27 ծրագրեր, որոնց համար 207 մլն դրամ ենք հատկացնում: Սա մի քիչ տարբերվում է, այս 27-ի համար դեկտեմբերին գումար հատկացրել էինք, բայց փաստաթղթային փաթեթների կամ շինարարական աշխատանքների ոչ պատշաճ վերջնական տեսքի համար մարզպետարանը չի վճարել: Հիմա բերվել է պատշաճ տեսքի, հիմա հատկցնում ենք, որ այդ ծրագրերը նույնպես փակվեն»,-ասաց նախարարը:
Նա նկատեց, որ բոլոր ծրագրերը 70-80 տոկոսով արված են, մոտենում են ավարտական փուլին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն մանրամասն թվարկեց բոլոր ծրագրերը: