211652_close_icon
views-count1519 դիտում article-date 22:43 22-02-2023

Մարտակերտի և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ

Մարտակերտի և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է իրականացնում։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ։

Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։

Խաղաղապահներն ուղեկցել են մարդասիրական բեռներով շարասյունը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

 

Նմանատիպ նյութեր