1252 դիտում
22:10 21-02-2023
Առաջարկվում է զոհերի պաշտպանությունն իրականացնել նաև էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ
Ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում առաջարկվում է զոհերի պաշտպանությունն իրականացնել նաև էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ․ օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ նախարարությունից:
Առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն: Գործող օրենքով նման դեպքերի կանխարգելման երկու եղանակ է սահմանված հիմնականում: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից: Երկրորդը՝ պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ կան դեպքեր, որոնք կարող են դուրս մնալ համապատասխան մարմինների տեսադաշտից՝ հանգեցնելով բացասական տարբեր հետեւանքների: Ուստի Կառավարությունն առաջարկում է վերոնշյալ երկու որոշումների կիրառումն ապահովել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործմամբ:
Հիմնական զեկուցողի խոսքով ընտանիքում բռնությունից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված համապատասխան համակարգի կիրառման փորձ ունեն մի շարք երկրներ՝ Կանադան, ԱՄՆ-ն, Իսպանիան, Վրաստանը:
Փոխնախարարի կարծիքով հսկողության նոր համակարգի ներդնումը կարող է չափազանց արդյունավետ լինել ընտանիքում բռնության կանխարգելման եւ զոհերի պաշտպանության տեսանկյունից:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ դիտարկումներին: Նշվել է, որ նախնական հաշվարկներով հատուկ հսկողության 200 ձեռնաշղթայի հավաքածուի ձեռքբերման համար կպահանջվի շուրջ 560 մլն դրամ:
Ըստ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ ողջունելի է, որ ընտանեկան բռնության մտահոգիչ աճին զուգահեռ իրականացվում են դրա կանխարգելմանն ուղղված քայլեր: Պատգամավորն անհրաժեշտ է համարել, որ պահպանվեն օրենքի այն նորմերը եւ կետերը, որոնք կապահովեն մարդու անձնական կյանքին չմիջամտելը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ անձնական տվյալների պահպանության ու պաշտպանության հարցին:
Հարակից զեկուցող Մարինա Ղազարյանը, կարեւորելով Կառավարության նախաձեռնությունը, անհրաժեշտ է համարել առաջինից երկրորդ ընթերցում հստակեցնել հանձնաժողովում բարձրացված հարցերը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով ընտանեկան բռնությունների դեմ պայքարը եւ դրա կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն: «Սա համալիր գործընթաց է, եւ տարբեր գործիքակազմերի կիրառմամբ մենք պետք է հասնենք ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ու բացառմանը»,- ընդգծել է պատգամավորը:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող լրացումները քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 21-ի նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկված հարցը ստացել է դրական եզրակացություն:

Նմանատիպ նյութեր
2338 դիտում
08:51 06-10-2020
Առաջարկվում է իրականացնել ադրբեջանական կայքերի «բլոկադա»․ «Փաստ»
1077 դիտում
23:35 16-12-2022
Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առևտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում
Այս բաժնից
751 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
577 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1135 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից