211652_close_icon
views-count46990 դիտում article-date 19:38 21-02-2023

Երևանում պարեկներն իրականացրել են «պտուղը ծառից հեռու չի ընկնում» օպերացիա․ քրեական պատմություններով հայտնի անձի անչափահաս տղայի վարած Lexus-ը տեղափոխվեց «պլաշչատկա»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 19-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել և Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lexus ԼX 570 մակնիշի 77 KZ 777 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևանի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, որ ավտոմեքենան վարում է վարորդական իրավունքի վկայական չունեցող անչափահաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մեքենան վարել է հանցագործ աշխարհում և քրեական պատմություններով հայտնի Նորատուսցի Ալիկ Բանդուրյանի 16-ամյա որդին։

Պարզվել է նաև, որ ավտոմքենայի համարանիշների վրա փակցված է եղել Արա և Ալիկ Բանդուրյանների համար իբրև խորհրդանիշ համարվող շնաձկան (ակուլա) լոգո։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր