211652_close_icon
views-count1078 դիտում article-date 14:49 21-02-2023

Ռոբերտ Խաչատրյանը ԱՄԷ պաշտոնյայի հետ քննարկել է կիբեռանվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄԷ համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին հանդիպել է ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթի հետ:

ԲՏԱ նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կիբեռանվտանգության ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ոլորտային համագործակցությունը կանոնակարգելու նպատակով:

Նմանատիպ նյութեր