211652_close_icon

Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները. Խաչատուրյանը՝ Սերբիայի պաշտոնակցին

views-count1264 դիտում article-date 13:25 15-02-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին Սերբիայի Ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնել ու խորացնել փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Նմանատիպ նյութեր