211652_close_icon
views-count37550 դիտում article-date 17:26 13-02-2023

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը՝ համայնքում ձնամաքրման և աղով ու ավազով ճանապարհների մշակման աշխատանքների մասին

Թեմայի շուրջ SHAMSHYAN.com-ը մեկնաբանություն է ստացել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանից։

Վանաձոր համայնքում ձնամաքրման և աղով ու ավազով ճանապարհների մշակման աշխատանքները սկսվել են անմիջապես, երբ սկսել է ձյուն գալ։ Աշխատանքներն արվել են և փետրվարի 2-ի տեղուներին, և փետրվարի 6-ին և մինչ օրս շարունակվում են։ Անհապաղ արձագանքել ենք և սկսել ճանապարհների մշակումը՝ գործի դնելով մեր ունեցած 2 բազմաֆունկցիոնալ մեքենան և համապատասխան ՀՈԱԿ-ի աշխատուժը։ 

Խոշորացման արդյունքում Վանաձորին են միացել Գուգարք, Շահումյան և Դարպաս գյուղական բնակավայրերը, որոնց ճանապարները ևս մաքրվել են։ Ձնամաքրումը կազմակերպելիս առաջնահերթություն է տրվել նաև այդ բնակավայրերին կապող ճանապարհներին, որպեսզի դրանք անվտանգ երթևեկելի լինեն։ Այս առումով աշխատանքի ծավալն ավելացել է, սակայն համայնքը երկու մեքենա ունի ողջ աշխատանքն իրականացնելու համար։ 

Որոշ փողոցներում, որոնք փոքր են և մեծ տեխնիկայով անհնար է աղադրում կատարել, արվել է ձեռքով։ Բանուկ փողոցների մայթերն ու անցումները ևս մշակվել են և դեռ շարունակում ենք մշակել։ 

Այս պահին Գրիգոր Լուսավորիչ և Վարդանանց փողոցներն են համեմատաբար դժվարանցանելի։ Սակայն հենց հիմա էլ այդ հատվածներում կատարվում են աշխատանքներ։
Ի դեպ Համայնքապետարանը շուտով կգնի նոր տեխնիկա։
 
Համայնքապետարանը տեղյակ է, տիրապետում է իրավիճակին։ Համայնքում ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց բոլորին հասցեական լուծումներ կտրվեն։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր