211652_close_icon
views-count19445 դիտում article-date 23:06 08-02-2023

«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայողները ՍՊԸ տնօրենի ուղեբեռում հայտնաբերել են ատրճանակ՝ իր փամփշտակալով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ «Զվարթնոց» միջազգային  օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները հերթական բացահայտումն են կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 4-ի ավիացիոն անվտանգության ծառայություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Շարմ Էլ Շեյխ 7461 չվերթի ուղևորներից մեկի մոտ հնարավոր է՝ ատրճանակ կա։

Գ. Շամշյանի տեղեկություններով, ժամը 06։50 սահմաններում, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, և ուղևորներն արդեն անցել են համապատասխան արգելված գոտիով դեպի օդանավակայան, ավիացիոն անվտանգության աշխատակիցները ստուգման են ենթարկել այդ ուղևորին և պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են. զննման արդյունքում հայտնաբերել են ատրճանակը՝ իր փամփշտակալով, որից հետո ավիացիոն անվտանգության աշխատակիցները նրան ներկայացրել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին, ում մոտ հայտնաբերվել է ատրճանակը՝ փամփշտակալով, օտարերկրացի՝ 25-ամյա Ն. Գելազարովն է, ով ՍՊԸ տնօրեն է և մեկնում էր Եգիպտոս։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր