ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կգնահատեն Թուրքիայի և Սիրիայի ժառանգության օբյեկտներին հասցված վնասը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կներգրավի իր փորձագետներին՝ գնահատելու Թուրքիայի Գազիանտեպի պատմական ամրոցին եւ Սիրիայի Հալեպ քաղաքի միջնաբերդին երկրաշարժի արդյունքում հասցված վնասները, հայտնել է կազմակերպության մամուլի կցորդ Թոմա Մալարը։
Թուրքիայի Գազիանտեպի պատմական ամրոցը եւ Սիրիայի Հալեպ քաղաքի միջնաբերդը, որոնք երկուսն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ են, վնասվել են երկուշաբթի առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կաշխատեն գործընկերների՝ ԻԿՕՄՕՍ-ի (Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ) հետ՝ վնասի ճշգրիտ գնահատման եւ այդ օբյեկտների արագ պաշտպանության համար», - ասել է կազմակերպության մամուլի կցորդը։