13204 դիտում
21:29 06-02-2023
Երևանի գնդի պարեկներն ու «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնի քննիչները տերմինալի մոտ հայտնաբերել են ավտոմատ, նռնակներ ու պայթուցիչներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 3-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների՝ 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
Կոլեգիայի նիստը վարել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Կոլեգիայի նիստի ժամանակ Ա. Հովհաննիսյանը կոլեգիայի մասնակիցներին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի մի քանի հանձնարարականներ, այդ թվում՝ ոստիկանության ծառայողները պետք է ակտիվ բացատրական աշխատանքներ կատարեն նաև ազգաբնակչության շրջանում, որպեսզի քաղաքացիները իրենց մոտ պահվող ապօրինի զենք ու զինամթերքը հանձնեն իրավապահներին այն քաղաքացիները, ովքեր կհանձնեն, կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե հանձնված զենք- զինամթերքով քրեորեն պատժելի արարք չի կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ ինքը, անսալով ոստիկանության հորդորներին և ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար զենք-զինամթերք է թողել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող անսարք տերմինալի մոտ։
Գ. Շամշյանի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Հայկ Փանոսյանն ու կրտսեր պարեկ Արծրուն Ավոյանը։
Պարեկները, չսպասելով «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի ղեկավար կազմի ժամանմանը, օգնել են օպերատիվորեն ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնի քննիչներին, որպեսզի վերջիններս տեղում կատարեն դեպքի վայրի զննություն։
Հայտնաբերվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1 հատ ինքնաձիգ՝ ԱԿ-74 փամփուշտուփով, որի մեջ եղել է 70 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև 7 հատ նռնակ, որից 2-ը՝ պայթուցիչներով։
Հայտնաբերված զենք-զինամթերքը քննիչի կողմից փաթեթավորվել, կնիքվել է։ Նշանակվել է փորձաքննություն։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1298 դիտում
13:24 29-08-2014
Նռնակներ, պայթուցիչներ և փամփուշտներ` կահույքի արտադրամասի մոտ
1385 դիտում
16:11 21-03-2015
Ատրճանակ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ և փամփուշտներ՝ կիսակառույց սրճարանի տարածքում