413 դիտում
15:11 03-02-2023
ԿԳՄՍ նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններն առավել կամրապնդվեն և կխորանան։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում շվեդական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:
Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Swedish International Development Cooperation Agency - SIDA) փորձառությունը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել փոխհամագործակցության հնարավորությունը վաղ մանկության, համընդհանուր ներառական և միջին մասնագիտական կրթության զարգացման ուղղություններով:
Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է, որ հայ-շվեդական բարեկամական համագործակցության շրջանակում առկա է մեծ ներուժ, որը կարող է նպաստել միջբուհական համագործակցության ամրապնդմանը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացը կատարելագործելու և կայուն զարգացումն ապահովելու նպատակով նախարարն առաջարկել է ընդլայնել «Erasmus+» ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Հատկապես ընդգծվել է «ArtNexus» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ մշակութային քաղաքականության զարգացման և Հայաստանի, Շվեդիայի և լայն առումով եվրոպական երկրների հետ մշակութային երկխոսության ու մշակութային կապերի զարգացման համատեքստում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում դեսպանին առաջարկել է շվեդական համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ մատնանշելով, որ նախարարությունը հետևողական գործունեություն է ծավալում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ.
«Այսօր արտերկրում գործող շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստանում են ֆինանսավորում»:
Դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհավորելով Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և կառուցողական զրույցի համար: Դեսպանը բարձր է գնահատել նախարարի նախանշած ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ շվեդական կողմը միշտ պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա՝ նշելով, որ խախտվել է ավելի քան 30.000 երեխաների կրթության իրավունքը:

Նմանատիպ նյութեր
1152 դիտում
23:11 30-10-2019
Վարչապետը և Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
3224 դիտում
23:36 17-11-2016
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Շվեդիայի հետ երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Այս բաժնից
736 դիտում
20:21 05-05-2024
Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
571 դիտում
18:55 05-05-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին
1183 դիտում
18:39 05-05-2024
Բագրատ Սրբազանի՝ Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սևան քաղաք․ ՈւՂԻՂ