211652_close_icon
views-count1206 դիտում article-date 23:04 02-02-2023

Արթուր Գորոյան. «Որպես հայ, ես ձգտում եմ Հայաստան բերել այն ամեն լավը, ինչ կա սպորտում եւ Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել». aravot.am

Ռուսաստանում բնակվող ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, որը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, օրերս Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացված 6-ժամյա ավտոարշավում հաղթելուց հետո ժամանել է պատմական հայրենիք, հայտնում է aravot.am-ը։

Լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Գորոյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում մեծ է հետաքրքրությունը սպորտի, այդ թվում՝ ավտոսպորտի նկատմամբ: Եվ քանի որ հանրության լայն շրջաններն այստեղ իրեն այնքան էլ լավ չեն ճանաչում, տեղեկացրեց, որ ծնվել է Ջավախքում, ապրում է Ռուսաստանում, բայց հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: «Ես հիմնականում մասնակցում եմ Գերմանիայում կազմակերպվող դիմացկունության մրցումներին: Յուրաքանչյուր մարզիկի խնդիրը սպորտը հանրության ավելի լայն շրջաններում տարածելն է, որպեսզի երիտասարդները ոչ թե թմրանյութ, ծխախոտ կամ ալկոհոլ օգտագործեն, այլ վարեն առողջ ապրելակերպ, զբաղվեն ցանկացած տեսակի մարզաձեւով: Եվ ես որպես հայ, ձգտում եմ Հայաստան բերել այն ամեն լավը, ինչ կա սպորտում եւ ճանաչելի դարձնել Հայաստանն աշխարհին: Օրինակ, Գերմանիայում անցկացվող մրցումներում ես միակ հայ ավտոարշավորդն եմ: Եվ կուզենայի, որ այլ երկրներում՝ Ֆրանսիայում Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իտալիայում եւ այլուր ապրող եւ այդ երկրները ներկայացնող մյուս հայ ավտոարշավորդները հետեւեին իմ օրինակին եւ վերցնելով հայկական արտոնագիր՝ ներկայացնեն իրենց պատմական հայրենիքը, հանդես գան Հայաստանի դրոշի ներքո»,-ասաց Արթուր Գորոյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
 

Նմանատիպ նյութեր