211652_close_icon
views-count983 դիտում article-date 23:01 02-02-2023

Ալեքսանդր Կոչուբաեւ․ «Վահագն Վերմիշյանին կալանքի տակ պահելը, ըստ էության, հետապնդում է մեկ նպատակ` նրա կյանքը ավարտել հենց քրեակատարողական հիմնարկում». aravot.am

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբեւը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադարձել է իր պաշտպանյալ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին դատախազի կողմից  15 տարվա ազատազրկման  պահանջին, հայտնում է aravot.am-ը։

«Մեղադրող կողմն այդպիսի միջնորդությամբ հանդես եկել է, ինչը խոսում է այն մասին, որ Վահագն Վերմիշյանը այս իշխանությունների համար շարունակում է մնալ թշնամի պերսոնա։ Այն դատավարությունը, որին ես եմ մասնակցել, այն տպավորությունն է թողել, որ մեղադրողը պետք է հրաժարվեր այդ մեղադրանքներից, քանի որ դրանք ամբողջությամբ հերքվել են դատավարության ընթացքում։ Դրվագ առ դրվագ, ամբողջ իրադարձությունները, որոնք մեղսագրված են Վահագն Վերմիշյանին, հերքվել են։ Անգամ այն վկաները, որոնք նախաքննության ընթացքում տվել են բովանդակությամբ մեղադրական ցուցմունքներ, այդ թվում՝ Արթուր Մեսչյանը, քաղաքաշինության կոմիտեի գործող նախագահը, բազմաթիվ այլ անձինք, դատավարության ընթացքում նայելով Վահագն Վերմիշյանի աչքերին, չեն կարողացել ստել եւ հայտնել են իրականությունը։

Ավելին, մեկ դրվագ էլ խարդախություն էր մեղսագրված Վահագն Վերմիշյանին։ Տուժողը դատարանում հրապարակային հայտարարեց, որ ինքը ոչ միայն չի դարձել խարդախության զոհ, այլ Վահագն Վերմիշյանը իրեն օգնել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր