211652_close_icon
views-count673 դիտում article-date 22:24 02-02-2023

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:

Վարուժան Ներսեսյանը Նիկոլաս Լիոնսի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Լոնդոնի և Հայաստանի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները ֆինանսատնտեսական, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Դեսպանը Լորդ քաղաքապետին է ներկայացրել Հայաստանի տնտեսական հնարավորություններն ու ներդրումային գրավչությունը, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները։

Դեսպան Ներսեսյանն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և Լեռնային Ղարաբաղի հայության վրա դրա ծանր տնտեսական հետևանքներին։

Նմանատիպ նյութեր