211652_close_icon
views-count731 դիտում article-date 13:47 01-02-2023

Երեք փոփոխություն, որ ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Փետրվարի 1-ից ընտանեկան/սոցիալական նպաստների վճարման, անձի ֆունկցիոնալության գնահատման և «Հայփոստից» կենսաթոշակի անկանխիկ վճարման գործընթացներում փոփոխություններ են իրականացվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

1․ Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։

2․ ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով:

3․  Ազգային օպերատորը` «Հայփոստը», այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի․ «Հայփոստը» կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներ։

Նմանատիպ նյութեր