211652_close_icon
views-count93695 դիտում article-date 11:19 18-01-2023

Կասկադյորական ավտովթար Երևանում․ 24-ամյա վարորդը Volkswagen-ով «Կարմիր բլրի գերեզմանատան» տարածքում կոտրել է ճաղավանդակներն ու հայտնվել շիրմաքարերի մոտ, վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն, օգտագործելով հատուկ տեխնիկա․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արսեն Հ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր Բլրի գերեզմատնատան» հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել բազալտե եզրաքարին, ապա մետաղյա ճաղավանդակներին, կոտրել դրանք ու, դրանց վրայով մոտ 60 մետր առաջ ընթանալով, հայտնվել գերեզմանատան տարածքում՝ շիրմաքարերի մոտ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այնուհետև ժամանել է թիվ 4-րդ հշրեջ-փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մոտ 1 ժամ օգտագործել են հատուկ տեխնիկա, ավտոմեքենայի մեջ արգելափակված Արսեն Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 63 բժիշկների բրիգադին։

Բժշիկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նարեկ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Արամ Հարությունյանը։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել և տեղափոխվել Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր