211652_close_icon
views-count758 դիտում article-date 20:47 17-01-2023

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում. Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում եւ այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում. ասել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն:

Վերջինիս գլխավորած պատվիրակությունը Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: 
 

Նմանատիպ նյութեր