Մարտունու և Եղեգնաձորի վերակառուցված բժշկական կենտրոնները շահագործման կհանձնվեն այս տարի. առողջապահության փոխնախարարների այցը հաստատություններ
Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանը և Արտակ Ջումայանը աշխատանքային հերթական այցով եղել են Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում` տեղում հետևելու Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնների վերակառուցման աշխատանքներին: Փոխնախարարները այցելել են նաև Մարտունու ծննդատուն, ծանոթացել ծննդատան պայմաններին ու խնդիրներին, քննարկել առաջիկա տարիների զարգացման պլանը:
Նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի խոսքով` 2023 թվականին Անպտղության ծրագրի ընդլայնմանը զուգահեռ մարզային ծննդատները ևս պետք է պատրաստ լինեն մատուցելու համապատասխան բժշկական ծառայություն:
Նախատեսվում է Մարտունու և Եղեգնաձորի հիմնովին վերակառուցված բժշկական կենտրոնները շահագործման հանձնել 2023 թվականին։