211652_close_icon
views-count1068 դիտում article-date 14:42 14-01-2023

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր գործունեության մեջ:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր