1079 դիտում
19:45 13-01-2023
Աժ պատգամավոր Գևորգ Պապոյանն ու Արագածոտնի մարզպետը Թալինում ծանոթացել են սուբվենցիոն ու պետական ծրագրերով իրականացված աշխատանքներին
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ հունվարի 12-ին Թալին համայնքում ծանոթացել է սուբվենցիոն և պետական ծրագրերով 2022-ին իրականացված ծավալուն աշխատանքներին:
Ինչպես տեղեկանում ենք մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, պետական այրերը Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ նախ այցելել են Դավթաշեն բնակավայր, ծանոթացել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված ներփողոցային ասֆալտապատման աշխատանքներին․ ընդհանուր ասֆալտապատվել է 1900 մ տարածք, ծրագրի արժեքն է 185․038․000 ՀՀ դրամ։
Պաշտոնատար անձինք հաջորդիվ այցելել են Դավթաշենի Ա․ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց, ծանոթացել են ՀՀ կառավարության որոշմամբ, անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրով հիմնանորոգված մարզադահլիճին։
Դիտարկվել է նաև Թալին համայնքում սուբվենցիոն մեկ այլ ծրագրի արդյունքը՝ Շահումյան փողոցի հարակից բազմաբնակարան շենքերի տարածքում կառուցված պուրակը։
Նշվում է, որ 39․528․000 ՀՀ դրամի ներդրմամբ, կառավարություն-համայնք փոխգործակցության արդյունքում Թալինն ունի նորաոճ պուրակ, որն արդեն այս տարվա գարնանը կկանաչապատվի ու բնակիչների համար կդառնա քաղաքի ամենացանկալի վայրերից մեկը։
Շրջայցի ընթացքում մարզպետն ու ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը խոստացել են պետական օժանդակությամբ նորանոր սպասված ծրագրեր կյանքի կոչել:

Նմանատիպ նյութեր
1508 դիտում
17:50 27-11-2022
Գևորգ Պապոյանը ծանոթացել է Դիլիջանում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին
2059 դիտում
14:08 04-07-2022
Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին
Այս բաժնից
658 դիտում
13:39 20-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
1015 դիտում
13:24 20-12-2024
Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնից