slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Պաշտպանի աջակցությամբ մանկատան նախկին սանը ձեռք է բերել բնակարան
211652_close_icon

Պաշտպանի աջակցությամբ մանկատան նախկին սանը ձեռք է բերել բնակարան

views-count1088 դիտում article-date 18:01 13-01-2023
բողոքով տեղեկացրել է, որ ինքը մանկատան նախկին սան է և չունի որևէ սեփականություն: Անձի տեղեկացմամբ ինքը եղել է մանկատան սան, որից հետո իր կամքին հակառակ, տեղափոխվել է հատուկ դաստիարակչական դպրոց: Կրթություն ստանալուց հետո աշխատելիս անձն ապրել է վարձակալությամբ։

Նրա պնդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մերժել է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ իր դիմումներն այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի հանդիսանում Կառավարության 2019թ.-ի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ հաստատված մանկատան շրջանավարտ:

Քաղաքացին դիմել է Պաշտպանին իր իրավունքների պաշտպանության ապահովման և իրեն բնակարան տրամադրելու հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել նախարարությունից, որին ի պատասխան մի քանի անգամ տրվել են տարբեր պատասխաններ։ Նշվել է, որ տվյալ անձը չի հանդիսանում հայաստանյան մանկատան շրջանավարտ կամ ՀՀ մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն չի ստացել, հետևաբար վերը նշված ծրագրով սահմանված կարգով բնակարանի գնման վկայագիր ստանալ չի կարող։ Բողոքի ուսումնասիրության ընթացքում նախարարության կողմից բարձրացվել է հարցը, որ անձի՝ մանկատանը մնալու ընթացքում դեռևս ՀՀ-ն որպես պետություն չի եղել, եղել է ՀԽՍՀՄ:

Բողոքի քննարկման ընթացքում՝ աշխատանքային կարգով պարբերաբար քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանի ներկայացուցչի և նախարարության ներկայացուցիչների միջև, որի արդյունքում անձին տրամադրվել է բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք։ Անձը որոշ ժամանակ անց կարողացել է գնել բնակարան։
 

Նմանատիպ նյութեր