17010 դիտում
09:57 11-01-2023
Արտակարգ դեպք Երևանում․ զինկոմիսարիատի մոտ հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում․ ժամանել է հրշեջների ջոկատ․ պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի N 1 տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Գոռ Հայրապետյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը մինչև հրշեջ-փրկարարները մարեն Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Մինչ հշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Հ․Հ․-ն ։
Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի շարժիչի պլաստմասե դետալները։ Ավտոմեքենան տեղափոխելու համար վարորդի կողմից օգտագործվել է ավտոքարշակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+