211652_close_icon
views-count29409 դիտում article-date 22:27 10-01-2023

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. նախկին ՀՀ ՊՆ շենքի հարևանությամբ բախվել են Mercedes-ը, Opel-ը, ГАЗ 2410-ն ու Нива-ն, վերջինս կողաշրջվել է, կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ ՀՀ նախկին պաշտպանության նախարարության վարչական շենքի հարևանությամբ բախվել են Mercedes, Opel Vectra, GAZ 2410 և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ երկուսը՝ «Աշտարակ», երեքը՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Օպերատիվորենդեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Բախման հետևանքով Նիվան կողաշրջվել է։ Իսկ Mercedes-ը և Opel-ը դուրս են եկել երթևեկելի գոտուց, ԳԱԶ 2410-ն էլ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչները։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հակոբ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր