211652_close_icon
views-count562 դիտում article-date 20:48 06-01-2023

Դեսպան Արմեն Պապիկյանը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի պատարագին

Հունվարի 6-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը դեսպանության անձնակազմի հետ Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնին նվիրված պատարագին, տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից:

Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության Տոնի կապակցությամբ մատուցել է Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Ավստրիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հավարտ Պատարագի տեղի է ունեցել նաև Ջրօրհնեքի արարողություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր