Արայիկ Հարությունյանը Արցախի նախկին նախագահների հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 6-ին ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։
Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմը, Արայիկ Հարությունյանի հետ Պատարագին մասնակցել են Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, նաև՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուներ։