11423 դիտում
16:31 05-01-2023
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին. կա վիրավոր, օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել և բախվել ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և այդ պահին վթարի վայրով անցնող շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Նարեկ Զոհրաբյանն ու Հրանուշ Խաչատրյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արման Մարդոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ա․ Մարդոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+