211652_close_icon
views-count12453 դիտում article-date 19:17 31-12-2022

Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործության բոլոր միջոցները․ Եգոր Կարապետյան

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․ 

Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, 

Իմ և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Գալիք տարում մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն:
 
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերում  իրականացնելու է ուժեղացված ծառայութուն՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար ակնկալում ենք  նաև ձեր կարգապահությունն ու համագործակցությունը։
 
Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, ալկոհոլ օգտագործած վիճակում չվարել տրանսպորտային միջոց,  ցուցաբերել բարձր պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ:
 
Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործության բոլոր միջոցները:

Ճանապարհային ոստիկանության պետ,
ոստիկանության գնդապետ
Եգոր Կարապետյան

Նմանատիպ նյութեր