211652_close_icon
views-count1245 դիտում article-date 17:28 28-12-2022

Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները:

Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվեցին նաև 2023 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների նոր սակագները։

Նմանատիպ նյութեր